• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո քաղաքում

30 ապրիլի, 2023
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո (Issy-les-Moulineaux) քաղաքում Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի առջև տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի արարողությանը։
 
Միջոցառմանը ներկա էին Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Էրվե Մարսեյը, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Իսի-Լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Ավետիս քահանա Բալեկյանը, Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ Ժոել Միքայելյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները, երիտասարդ սկաուտները, Իսի-Լե-Մուլինոյի և հարակից քաղաքների բնակիչները։
 
Ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Իսի-Լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու բակից, որտեղից մասնակիցները հիշատակի երթով ուղևորվեցին դեպի Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթող։ Կոթողի առջև հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը, որից հետո հայտարարվեց լռության րոպե։ Զետեղվեցին ծաղկեպսակներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
 
Ելույթներով հանդես եկան Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը և Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ Ժոել Միքայելյանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: